Առաջարկել են գարեջուրը չհամարել ալկոհոլային խմիչք

Առաջարկել են գարեջուրը չհամարել ալկոհոլային խմիչք

Ռուսաստանի Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն առաջարկել է գարջուրը հանել ալկոհոլային խմիչքների ցանկից, եւ հետեւաբար նաեւ վերջինիս հանդեպ վերացնել այն բոլոր սահմանափակումները, որոնք կիրառվում են ալկոհոլային խմիչքների հանդեպ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը առաջացել է Ռուսաստանի՝ առեւտրի զարգացման 2019-25 թթ ռազմավարության պահանջներից ելնելով։

Ռազմավարության հրապարակված տեքստում նշվում է, որ  հարկ է դիտարկել գարեջուրը եւ այլ գարեջրային ապրանքները մանրածախ առեւտրի ոլորտում համարել ոչ-ալկոհոլային խմիչք եւ վերացնել հետեւաբար այն բոլոր սահմանափակումները, որոնք առկա են մանրածախ ոլորտում ալկոհոլային խմիչքների հանդեպ ու տարածվում են նաեւ գարեջրի եւ գարեջրային ապրանքների վրա։ Նշենք, որ գարեջուրն ու մյուս համանման խմիչքները, ինչպիսիք են օրինակ կվասը, կեֆիրը, Ռուսաստանում  համահավասարեցվել է ալկոհոլային խմիչքներին 2012 թվականին, եւ պարունակում է ավելին, քան 0,5 տոկոս ալկոհոլ։ 2013 թվականից դրանք չի կարելի վաճառել կրպակներում, իսկ 2017 թվականից, էլ արգելվում է դրանց վաճառքն ավելի  քան 1,5 լիտր տարողությամբ տարաներով։