Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության տակ վթարի ենթարկվեցինք․ Ստյոպա Սաֆարյան

Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության տակ վթարի ենթարկվեցինք․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության՝ 50կմ/ժ, տակ աջ կողնակի հատվածում վթարի ենթարկվեցինք։ 2 փորձառու վարորդներ ասացին, որ ավտոմեքենայի անկառավարելիություն առաջացել է խճի վրա արգելակելու (թեպետ դա կտրուկ չեմ արել), ապա և խառնվելու արդյունքում։ Պարզվում է, այդպիսի իրավիճակներում, հակառակը, գազով են դուրս գալիս։ Համենայն դեպս, իրենք այդպես բացատրեցին, որ խիճը նմանվում է պտտվող գնդակների։ Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո ոտքի վրա, սաղ սալամաթ ենք։ Ու դա մաղթում ենք բոլոր մարդկանց»։