Որոշ սնկեր կարող են օգտագործվել քաղցկեղի դեմ դեղամիջոցներում 

Որոշ սնկեր կարող են օգտագործվել քաղցկեղի դեմ դեղամիջոցներում 

Բրիտանական Նոթինգհեմի համալսարանի գիտնականները նկատել են, որ որոշ սնկեր, որոնք ապրում են թրթուրներում, պարունակում են նյութեր, որոնք պոտենցիալ կերպով կարող են կիրառվել քաղցկեղի դեմ նախատեսված դեղամիջոցներում։ Մասնավորապես այդ սնկերը պարունակում են կորդիցեպին տեսակի նյութ, որը կարողանում է ազդել մի քանի բջջաշարերի միանգամից հազարավոր գեների վրա՝ կանխելով դրանք աճը։

Մասնագետները նշում են, որ այս բացահայտումը կարող է բավականին լավ ելակետային հիմք լինել կորդիցեպինի՝ քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցների մշակման համար։