Ի՞նչ են անելու այսուհետ «Սասնա ծռերը»

Ի՞նչ են անելու այսուհետ «Սասնա ծռերը»
Ալեք Ենիգոմշյան

Չնայած 2016թ․ հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա ծռեր» խումբը վերահսկողության տակ վերցրեց ՊՊԾ գունդը, այն ուներ մեծ թվով համակիրներ, համակիրներ ուներ նաեւ այն ժամանակ, երբ խմբի մի շարք անդամներ ազատազրկվեցին, սակայն նոր իշխանությունների օրոք, մասնակցելով ԱԺ արտահերթ ընտրություններին, արդեն «Սասնա ծռեր» անունով կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմն ու մուտք գործել խորհրդարան։ Ի՞նչ են անելու «Սասնա ծռերը» այսուհետ։

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք առաջիկա փուլում շարունակելու են շփվել համաքաղաքացիների հետ, ներկայացնելու են իրենց քաղաքական ծրագիրը։ «Երկու օրից ԱԺ-ն կհրավիրի իր առաջին նիստը, այնտեղ կերեւա, թե նորընտիր ԱԺ-ն որ հարցերն է համարում օրակարգային։ Առաջիկա ժամանակաշրջանում մենք հանրայնացնելու ենք մեր ծրագրերը, եւ եթե ԱԺ-ում կլինեն օրակարգեր, որոնք մենք կհամարենք կարեւոր, մեր որոշումը կկայացնենք դրանց վերաբերյալ։ Մենք կմասնակցենք բոլոր քաղաքական պրոցեսներին, տարբերությունն այն կլինի, որ մեր գործունեությունը կլինի արտախորհրդարանական»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։