Մարտից տեղափոխվել է մայի՞ս

Մարտից տեղափոխվել է մայի՞ս

Մարտին սպասվում էր ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն առնչվող քայլերի հաստատումը, ինչո՞ւ չեղավ՝ հարցրինք «Իմ քայլի» մեր աղբյուրին:

«Մարտին, այո, պետք է ճանապարհային քարտեզը լիներ, սակայն այն տեղափոխվել է ապրիլ»: Ապրիլը վերջանում է, գուցե մայիսի՞ն լինի, եվրոպական փորձագետները տվել են իրենց դիտողություններն ու առաջարկները, դրանք հայկական կողմում «սառեցվել» են կարծես. պրոֆեսիոնալիզմի խնդիր կա՞, թե՞ խնդիրը քաղաքական է, ասենք՝ չեք ցանկանում մայր-Ռուսաստանին շատ «բորբոքել»։

Հետո՝ ձերոնցից որեւէ մեկին չկանչեցին ԵՄ-Հայաստան համաձայնագրի Բունդեսթագի վավերացմանը, ՀՀԿ-ականները բզբզում են, Աշոտյանն էր այնտեղ։ «Նախ` համեմատությունն անհարկի է։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմի պակասին կամ քաղաքական կամքի բացակայությանը, ապա շատ շուտով համաձայնագրի այդ բաղադրիչը եւս կվավերացվի, այսքան սպասել եք, եւս մեկ ամիս կարելի է սպասել, ու էլ բզբզալու բան չի լինի»: