«Հրապարակ»․ Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ՝ ենթադրաբար՝ դարձյալ Վազգեն Մանուկյանին

«Հրապարակ»․ Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ՝ ենթադրաբար՝ դարձյալ Վազգեն Մանուկյանին

Լեւոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր, ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հանրային խորհրդի անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել է Վազգեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել։ Երեկ վերջապես ձեւավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 անդամ։ Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ՝ ենթադրաբար՝ դարձյալ Վազգեն Մանուկյանին։