Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի

Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի։ Նախօրեին արդեն տրվել է վերականգնման աշխատանքների նախագծի մեկնարկը: ԿԳՄՍ նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ, որոնք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Գառնի պատմամշակութային արգելոց:
Տեղում իրականացված աշխատաժողովի ընթացքում իտալացի վերականգնողները հանդիպել եւ մտքեր են փոխանակել Գառնի արգելոցի տեխնիկական թիմի եւ ծառայության հնագիտական իրերի վերականգնման բաժին-լաբորատորիայի վերականգնողների հետ: Այցի հիմնական նպատակն անհրաժեշտ տեղեկատվության եւ փորձանմուշների հավաքագրումն էր, որը կիրականացվի առաջիկա օրերին:
Կարծիքներ