«Զվարթնոց»-ի մեկնման սրահում խոշոր չափի գումարով պայուսակ է հայտնաբերվել

«Զվարթնոց»-ի մեկնման սրահում խոշոր չափի գումարով պայուսակ է հայտնաբերվել

«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հերթական անգամ հայտնաբերվել է գումարով պայուսակ։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր:

Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ: