Քոչարյանը ներկա է նիստին․ հնարավոր է հայտարարությամբ հանդես գա

Քոչարյանը ներկա է նիստին․ հնարավոր է հայտարարությամբ հանդես գա

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ խափանման միջոցը երկու ամսով կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բերած բողոքի քննությունը շարունակվում է։ Քոչարյանը եւս ներկա է նիստին։

Ինչպես երեկ, լրագրողների հետ զրույցում պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, հնարավոր է երկրորդ նախագահը այսօր դատարանում հանդես գա հայտարարությամբ։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։