Արգելել են դեղին ժիլետներ վաճառել

Արգելել են դեղին ժիլետներ վաճառել

Եգիպտոսում իշխանությունները արգելել են դեղին ժիլետներ վաճառել։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, նման քայլով իշխանությունները ցույց են տալիս որ մտահոգված են Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերով եւ դրանց՝ դեպի Եգիպտոս արտահանման հնարավորությամբ։ Հագուստի վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններն ու անհատները արդեն իսկ իրազեկվել են, որ մանրածախ վաճառք դեղին ժիլետների չիրականացնել իսկ մեծածախ վաճառքը միայն գրանցված ընկերություններին, որոնք գնելու արտոնություն կունենան միայն ոստիկանությունից։Եգիպտոսում չեն բացառում, որ կրկին կարող են սկսվել բողոքի զանգվածային գործողություններ, ինչպես եղավ 2011-ին, երբ իշխանությունից հեռացավ գրեթե երեսուն տարի իշխանության ղեկին գտնված նախագահ Հոսնի Մուբարաքը։