Վիրաբույժը կասկածվում է 250 երեխայի բռնաբարության մեջ

Վիրաբույժը կասկածվում է 250 երեխայի բռնաբարության մեջ

Ֆրանսիայում 66-ամյա վիրաբույժին կասկածում են երեսուն տարում 250 երեխայի հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ։

Այս մասին հայտնում է The Times-ը, հավելելով, որ տեղի մամուլը նրան արդեն որակել է որպես Ֆրանսիայի պատմության ամենից սարսափելի մանկապիղծը։ Ուշագրավ է այն, որ անչափահաս երեխաները եղել են նրա պացիենտները։ Ուշագրավ է այն, որ որոշ դեպքերում նա սեքսուալ բռնություն գործադրել է այն ժամանակ, երբ երեխաները եղել են նարկոզի ազդեցության տակ։

Բժշկին արդեն մեկ անգամ պատասխանատվության ենթարկել են երեխաների հանդեպ սեքսուալ բռնության գործողություններ պատկերող լուսանկարներ հավաքելու եւ պահելու համար։ Նրա հանդեպ այս մասշտաբային գործը բացվել է դեռ 2017 թվականին։ Այդ տարի էլ նրան ձերբակալել են։ Քննությունը շարունակվում է։ Ենթադրյալ հնարավոր զոհերի թիվը կարող է նաեւ աճել։