Ուիթնի Հյուսթոնի ժառանգները կզբաղվեն նրա հետմահու կարիերայով

Ուիթնի Հյուսթոնի ժառանգները կզբաղվեն նրա հետմահու կարիերայով

Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ժառանգները որոշել են զբաղվել երգչուհու հետմահու կարիերայով։ Նրանք մտադիր են երգչուհու հետմահու համերգային շրջագայություն կազմակերպել։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Ուիթնիի մահվանից յոթ տարի անց նրա մենեջեր Փեթ Հյուսթոնը հայտարարել է, որ ներկայումս պատրաստվում են երգչուհու հոլոգրամմայով համերգային տուր կազմակերպել, ինչպես նաեւ թողարկել նրա չհրապարակված երգերի հավաքածուն ու մյուզիքլը, որը նվիրված կլինի Ուիթնիին։ Հոլոգրամային տուրի ժամանակ «Ուիթնիին» կնվագակցի նրա իսկական անսամբլը, ներառյալ նաեւ ամուսինն ու եղբայրը։ Նշենք, որ Փեթը Ուիթնիի ժառանգության միակ տնօրինողն է եւ եղել է նրա մենեջերը 2000-ականներին։