Իմ հոգեբանական վիճակից ավելի լա՞վ եք հասկանում, քա՞ն ես․ դատավորը՝ Քոչարյանի պաշտպանին

Իմ հոգեբանական վիճակից ավելի լա՞վ եք հասկանում, քա՞ն ես․ դատավորը՝ Քոչարյանի պաշտպանին

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է։ 
Պաշտպանները բողոքարկում են Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, դիմելով դատավոր Դավիթ Գրիգորյանին, ասաց, որ այս գործով դատարանների վրա ճնշումներ են եղել և շարունակվում են։ Ալումյանը դատավորին տեղեկացրեց, որ ինքը՝ դատավորը, ևս գտնվում է հոգեբանորեն ճնշված վիճակում։

Դատավորն ասաց, որ նման բան չկա, իր նկատմամբ ճնշումներ չեն եղել, մինչդեռ Հայկ Ալումյանը շարունակում էր պնդել, որ դատավորը ճնշված է։

Դավիթ Գրիգորյանն էլ հարց տվեց Ալումյանին․ «Ուզում եք ասել՝ իմ հոգեբանական վիճակից ավելի լավ եք հասկանում, քա՞ն ես»։

Մանրմասները՝ տեսանյութում։