Հարձակվել են օդանավակայանի վրա, կան տուժածներ

Հարձակվել են օդանավակայանի վրա, կան տուժածներ

Եմենյան հուսիտ ապստամբները հարձակվել են Սաուդյան Արաբիայի Աբխա քաղաքի օդանավակայանի վրա։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 26 մարդ։ Ըստ հրապարակման, հրթիռակոծության ընթացքում արկը ընկել է սպասասրահում։ Բոլոր տուժածները խաղաղ բնակիչներ են եղել։ Կոալիցիան կատարվածը որակել է որպես ռազմական հանցագործություն։ Նշենք, որ հուսիտները նաեւ հայտարարություն են տարածել, ստանձնելով Աբխայի օդանավակայանի հարձակման պատասխանատվությունը։