Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների

Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսևորած բարձր պատասխանատվության և նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է հանձնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանին,Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի և միջազգային մրցաշարերում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Խաչիկ Ասմարյանին և Վաչագան Վարդանյանին շնորհվել են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաս­տակավոր գործչի, իսկ Աշոտ Գասպարյանին, Ռուդիկ Մկրտչյանին և Կարեն Սարկիսովին՝ ՀՀ վաստակավոր մարզչի կոչումներ: