Նախկին նախագահի դստեր առգրավված միջոցները հետ կուղարկվեն հայրենիք 

Նախկին նախագահի դստեր առգրավված միջոցները հետ կուղարկվեն հայրենիք 

Ուզբեկստանն ու Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդը համաձայնագիր են կնքել, որի համաձայն, այդ երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովային պատկանած 182 միլիոն դոլարի հասնող միջոցները, որոնք առգրավվել էին շվեյցարական իրավապահների կողմից, կվերադարձվեն Ուզբեկստանին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի Արդարադատության նախարարությունը։ Համաձայնագիրը ստորագրել են Ուզբեկստանի Արդարադատության նախարար Աքբար Տաշկուլովն ու Տաշքենդում շվեյցարական դեսպան Կոնստանտին Օբոլենսկին։

Վերադարձը կատարվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել էր դեռ 2022 թվականին հենց այդ նպատակով։ Անցյալ տարի, հիշեցնենք, որ արդեն նույն եղանակով 131 միլիոն դոլար վերադարձվել էր։ Ընդհանուր առմամբ՝ հետ վերադարձված գումարների ընդհանուր ծավալը կազմել է 313 միլիոն դոլար։
Նարեկ Հարությունյան