Դժգոհ է, որ «Ոսկե գնդակն» հասել է Մոդրիչին

Դժգոհ է, որ «Ոսկե գնդակն» հասել է Մոդրիչին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժորդի Ալբան հայտարարել է, որ առանձնապես գոհ չէ, որ «Ոսկե գնդակն» հասել է խորվաթ Լուկա Մոդրիչին եւ համարել է լավագույն ֆուտբոլիստ իր թիմակից Լիոնել Մեսսիին։ Այս մասին հայտնում է Goal-ը։ Ալբան նշել է, որ «Ոսկե գնդակն» իրականում կեղծ մրցանակ է որի շուրջ պարզապես մեծ աղմուկ կա եւ ուրիշ ոչինչ։ «Բոլորն էլ գիտեն, որ Մեսսին լավագույնն է։ Պելեի խոսքերը, թե Մեսսին միայն մի հմտություն ունի, հավատ չի ներշնչում։ Գուցե Պելեն տեսողության հետ խնդիրներ ունի»,- ասել է Ալբան։ Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե գնդակի» աղյուսակում միայն հինգերորդն էր։