Մարզպետարանում տեղյա՞կ չեն, որ վարչության պետը աշխատանքից ազատվել է

Մարզպետարանում տեղյա՞կ չեն, որ վարչության պետը աշխատանքից ազատվել է

Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը ազատվել է աշխատանքից, իսկ վարչությունը կհամակարգի մարզպետի օգնական Անի Չիլինգարյանը: 

Դեռ ամիսներ առաջ  խոսակցություններ կար Ոսկանյանի` աշխատանքից ազատման մասին: Հարցրինք, թե ինչն է եղել աշխատանքից ազատման պատճառը, արդյո՞ք  ստիպել են ազատման դիմում գրել, Ոսկանյանն  ասաց, «Ո՛չ,  ո՛չ     ինքս եմ ազատման դիմում գրել»:  

Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք ինքն է համակարգելու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը. «Ո՛չ,  այս պահին հին մարզպետարանը ունի գործող առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ»,-եղավ պատասխանը:
Հետաքրքիրն այն է, որ մարզպետարանում տեղյակ չեն, որ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ազատվել է աշխատանքից: