124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվա» համար

124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվա» համար

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր մի հարց, համաձայն որի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 124 մլն դրամ: Ու քանի որ հարցը ներառված էր չզեկուցվող հարցերի ցանկում, հետևաբար այն չքննարկվեց, ու հանրությունը չիմացավ, թե ինչու է կառավարությունը որոշել այդչափ խոշոր գումար հատկացնել այդ միջոցառումների համար և ինչ միջոցառումներ պետք է անցկացվեն այդ գումարով:

Նախագծում ընդամենը նշված է, որ 124 մլն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում պետք է պատշաճ կերպով իրականացվեն «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներ: