Պարտադրանքի լոկդաունը պետք է սկսել ձեզնից

 Պարտադրանքի լոկդաունը պետք է սկսել ձեզնից

 

Իշխանությունը շատ է անհանգստանում, թե ինչու մարդիկ լուրջ չեն ընդունում կորոնավիրուսը։ Ինչու՞ չեն լսում, երբ ասում են՝ դիմակ կրեք։ Մինչև հիմա հարցը եղել է կորոնավիրուսն ում «շուն ու կատուն է» հարթության մեջ՝ պինցետ, արաղի շրջանակներում։

Բայց քանի որ իշխանությունը մեղքը ուզում է տեսնել «ոչ գիտակցված լոկդաունյան շրջանակում միայն», համացանցում հայտնվում  են բազմաթիվ նկարներ, որտեղ պաշտոնյան, պետության ներկայացուցիչը,  ով միայն դիմակ կրելու մեջ է տեսնում համավարակից փրկությունը, առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում կամ որևէ ուրախ խնջույքում է։

Մնում է միայն հարցնել՝ հիմա հասկացա՞ք,թե շարքային քաղաքացիներն ինչու լուրջ չեն ընդունում դիմակը։ Պարտադրանքի լոկդաունը պետք է սկսել ձեզնից։ Սա այն դեպքն է, երբ պաշտոնյան գիտակցված լոկդաունի չգնալով, պահանջում է ենթակայից գիտակցված լոկդաուն։ Երևի ճանաչեցիք վարչապետի պատգամավոր աներրձագին։