«Դուխով շրջազգեստներից» մինչև Ադամ ու մեր երեխեք․․․

Մի փոքր համեմատություն եմ ուզում անցկացնել՝ ոչ թե քննադատելու, քավ լիցի, այլ արժեքների ճշմարիտ գնահատման համար։ Փորձեք համեմատել․  արտադրվել է շրջազգեստներ եւ տաբատներ «Դուխով» գրությամբ  եւ Փաշինյանի լուսանկարով ։ Ինչ որ աղջիկներ կրում են այդ զգեստները։ Նայելուց ոչ մի կարգի զգացում չի առաջանում՝ մի ծույլ հորանջ ու․․․ դատարկություն։

Մի այլ նկար եմ նայում։ Կապանի գլխավոր փողոցներից մեկում տեղադրվել են մեր հերոսների նկարները։ «Դուխով» մակագրություն չկա, ոչ էլ ավելորդ բառ, բայց սարսուռ ես զգում կոկոն տարիքում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերածներին նայելուց,  մի խոր ակնածանք։  Ակամայից խոնարհում ես գլուխդ, անսահման հուզմունք ապրում, ու իմաստով է լցվում է հոգուդ դատարկ անոթը։ Նայում ու խոր հարգանք ես ապրում այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց գլխավոր փողոցը սրբացրել են հավերժի ճամփորդ մեր երեխեքի ոգով ու վառ են պահում հայրենասիրության ջահը, նայում ու հասկանում ես, թե ինչ անչափելի  կորուստների ծանր բեռ ունենք ու ինչ ոգեղեն արժեք։

Գնահատենք արժեքը, մնայունը։

Նկարները սլայդում