Հայրացուն անառակաբարո գործողություններ է կատարել խորթ զավակի նկատմամբ

Հայրացուն անառակաբարո գործողություններ է կատարել  խորթ զավակի նկատմամբ

Արարատի և Վայոց ձորի դատարանում այսօր նշանակված է  Նվեր Սլավիկի Համբարձումյան դատավարությունը։ Ըստ մեղադրանքի, նա, համատեղ բնակվելով կնոջ՝ Կարինե Իսրայելյանի առաջին ամուսնությունից ծնված, իրենից նյութական և ընտանեկան հարաբերություններով պայմանավորված այլ կախվածության մեջ գտնվող, անչափահաս Արմինե Բաբայանի հետ, նրան մեղադրել է վատ վարք ունենալու մեջ, և չի ցանկացել, որ վերջինս ապրի իր ընտանիքի հետ մեկ հարկի տակ:

Նշված տրամադրվածությամբ
պայմանավորված 2017թ. սեպտեմբեր ամսից բռնություն է գործադրել նրա նկատմամբ' պատճառելով վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:

Նվեր Համբարձումյանի գործողությունները, կրել են  շարունակական բնույթ։ Այսպես, նա մի անգամ էլ 2018թ. հուլիսի 18-ին ալկոհոլ օգտագործած վիճակում, Մալիշկա գյուղում վարձակալած իրենց տանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմինե Բաբայանի հասցեին տվել է լկտի արտահայտություններ, քաշել ու պատռել է նրա վերնաշապիկը, դիտավորությամբ 3 հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին' պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Բացի այդ, Նվեր Համբարձումյանը, լինելով 21 տարին լրացած և իմանալով, որ իր հետ համատեղ բնակվող, կնոջ' Կարինե Իսրայելյանի առաջին ամուսնությունից ծնված Արմինե Բաբայանի 16 տարին չի լրացել, պարբերաբար , նրա նկատամբ կատարել է անառակաբարո գործողություններ։ Երեխան  նրա ձեռքը ետ է հրել, սպառնացել, որ դրա մասին կասի մորը, ինչի հետևանքով Նվեր Համբարձումյանը ոտնձգությունները դադարեցրել   է և  խնդրել է այդ մասին կնոջը չասել: