Վրաստանի պառլամենտում խախտվել է սահմանադրական մեծամասնությունը

Վրաստանի պառլամենտում խախտվել է սահմանադրական մեծամասնությունը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կորցրել է պառլամենտում ունեցած սահմանադրական մեծամասնությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման երեք պատգամավորներ «ՎԵԿ»-ի խորհրդարանական խմբակցությունից դուրս են եկել խմբակցությունից՝ կուսակցության իրականացրած քաղաքականության հանդեպ ունեցած անհամաձայնության պատճառով։ Նշենք, որ պառլամենտի 150 տեղերից «ՎԵԿ»-ականներին պատկանում էր 115 տեղ։ Հենց այդ սահմանադրական մեծամասնությունն էլ թույլ էր տալիս, որպեսզի բոլոր որոշումները պառլամենտում լինեին անբեկանելի։ Հենց դրա շնորհիվ է, որ ընդունվեց 2018-ի նոր Սահմանադրությունը, թեեւ բոլոր քաղաքական ուժերը դեմ էին դրան։ Վրացական պառլամենտի փոխխոսնակ Թամարա Չուգոշվիլին հայտարարել է այս առնչությամբ, որ իրենց սահմանադրական մեծամասնության կարիք չկա էլ, քանի որ այն որեւէ իշխանությանը պարզապես պետք չէ։