Ոստիկանը մեղադրվում է անձին կտտանքների ենթարկելու մեջ

Ոստիկանը մեղադրվում է անձին կտտանքների ենթարկելու մեջ

Բաքվի դատարանում հերթական աղմկոտ գործի քննությունն է մեկնարկել։ Ոստիկանության աշխատակիցը մեղադրվում է անձին կտտանքների ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է OXU.az լրատվական կայքը։ Նշվում է, որ առաջին դատական լսման ժամանակ որոշում է կայացվել նախապատրաստական լսումը անցկացնել փետրվարի 25-ին։ Մեղադրյալը եղել է Ղարաբաղի շրջանի ոստիկանության աշխատակից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։