Մեղադրանքում նշված «որոշ անձանցից» մեկը Ալրաղացի Լյովիկն է. Արթուր Դավթյանը մանրամասնում է

Մեղադրանքում նշված «որոշ անձանցից» մեկը Ալրաղացի Լյովիկն է. Արթուր Դավթյանը մանրամասնում է

Այսօր ավարտվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել֊չլինելու հարցի քննությունը։ Շուրջ 10 ժամ տեւած դատական նիստից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նիստի ավարտից հետ  գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքում եղած «Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և նրա մերձավոր որոշ անձինք» ձեւակերպմանը։ Հարցին, թե ո՞ր անձանց մասին է խոսքը, դատախազը պատասխանեց. «Օրինակ, այդպիսի անձինք, ում հետ թիկնազոր կամ այլ անձինք են, մեր նկարագրած դրվագին առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ): Քննությանն այդպիսի տվյալներ հայտնի են, բա մենք օդից կտրված որոշակի տեղեկություն պե՞տք է մեջբերեինք մեղադրանքի որոշման մեջ: Ես ուզում եմ, որ ամեն բան դուք իր փուլում տեսնեք»:

Դատախազի խոսքով՝ Սարգսյանը կարգավիճակ ունի, ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոցն է կալանք մեկ այլ քրեական գործով. «Այս գործով նրա արարքին դեռևս իրավական գնահատական տրված չէ»։