Կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ

Կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման ելույթով է հանդես եկել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հայաստանում ընտանեկան բռնությունը. մարտահրավերներ և հնարավորություններ» ազգային համաժողովի ընթացքում։ 

Դեսպան Սվիտալսկին ողջունել է Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերին Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը, 2018 թվականի փետրվարին ընդունված Իրականացման գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Խորհրդատվական խորհրդի ստեղծումը, որտեղ ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան (գենդերային) բռնության դեմ պայքարի առանձին ռազմավարություն/գործողությունների ծրագիր մշակելու մտադրությունը:

Դեսպանը վերահաստատել է, որ շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն: