«Սուրմալու»-ի պայթյունից տուժածների մի մասը տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ

«Սուրմալու»-ի պայթյունից տուժածների մի մասը տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներին տեղափոխել են տարբեր բժշկական կենտրոններ, այդ թվում` Շենգավիթ ԲԿ։

Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հաստատեց, որ իրենց մոտ վիրավորներ են տեղափոխվել, սակայն հրաժարվեց նրանց թվի ու վիճակի վերաբերյալ մանրամասներ հրապարակել` պատճառաբանելով, թե տվյալները փոխանցել են առողջապահության նախարարությանը. վերջինս հայտարարություն է տարածելու։

Նշենք, որ ԱԻՆ֊ը հայտարարել է այս պահի դրությամբ 1 զոհի և 20 տուժածի մասին։