ԱՄՆ-ն եւս երկու պետությունում «գունավոր հեղափոխություն» կիրականացնի

ԱՄՆ-ն եւս երկու պետությունում «գունավոր հեղափոխություն» կիրականացնի

Միացյալ Նահանգները կցանկանար եւս երկու պետությունում՝ մասնավորապես՝ Կուբայում եւ Նիկարագուայում իրականացնել «գունավոր հեղափոխություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Telemundo հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում։ Լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստվում է պայքարել Կուբայի եւ Նիկարագուայի ոչ-ժողովրդավարական իշխանությունների հետ, Պետքարտուղար Պոմպեոն հաստատական պատասխան է տվել։ Նա մասնավորապես ասել է հետեւյալը․ «Մենք ընդունում ենք, որ այդ երկրների կառավարությունները դաժանաբար են վերաբերվում իրենց քաղաքացիների հետ եւ իրականա սպառնալիք են հանդիսանում, սպառնալիք անվտանգությանը, անհատին, զրկում են մարդկանց հիմնական իրավունքներից»։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աշխատում է, որպեսզի դրական արդյունքներ արձանագրվեն ոչ միայն Վենեսուելայում, այլ նաեւ այդ երկու երկրներում։