«Ժամանակ». Կոպիտ օրինախախտում ՊԵԿ-ում

«Ժամանակ». Կոպիտ օրինախախտում ՊԵԿ-ում

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատյան մաքսատուն կատարած այցի ու դրոշի հայտնի պատմությունից հետո կրկին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դառնում։

Մասնավորապես, այդ միջադեպից հետո աշխատանքից ազատվողը պետք է լիներ ոչ թե մաքսային ծառայության ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, որին մաքսակետ այցելության ժամանակ նկատողություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հրահանգել աշխատանքից ազատվելու դիմում գրել, այլ մեկ այլ իրական օրինախախտ՝ մեքենայի ձեւակերպում կատարող աշխատակից Կառլեն Սահակյանը, ով «ՑԵՌԲԵՌ» պահնորդական ֆիրմայի տնօրենն է, այսինքն՝ վարձու աշխատող, ինչն օրենքի կոպիտ խախտում է, քանզի արգելված է, որ ՊԵԿ ծառայողը լինի նույնիսկ հիմնադիր։


Ուշագրավ է, սակայն, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում որպես «ՑԵՌԲԵՌ» ընկերության տնօրեն է նշված Տիգրան Սահակյանը, որը Կառլեն Սահակյանի հայրն է եւ մահացել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում