Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել հայ-իրանական սահմանը

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել հայ-իրանական  սահմանը

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։
Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»։