«Թումոյի» պաշտոնական բացումը Մոսկվայում նվիրվելու է Անկախության տոնին

«Թումոյի» պաշտոնական բացումը Մոսկվայում նվիրվելու է Անկախության տոնին

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում գործում է «Թումո» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնը: Սա արդեն չորրորդ «Թումոն» է, Հայաստանից դուրս բացված՝ Փարիզի, Բեռլինի և Բեյրութի կենտրոններից հետո: Այն նախատեսված է 11-ից 17 տարեկան պատանիների կրթության համար:

Մոսկովյան «Թումոն» բացվել է «Տաշիր գրուպ» և «Մոնարխ» ընկերությունների ֆինանսավորմամբ, Մոսկվայի քաղաքային կառավարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աջակցությամբ: 
Դեսպանատունը սեպտեմբերի 24-ին հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել «Թումոյի» պաշտոնական բացման կապակցությամբ:

Հրավիրված են  բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, Մոսկվայի հայությունը: «Թումոյի» պաշտոնական բացումը նվիրվելու է Հայաստանի Անկախության տոնին: 

Սյուզան Սիմոնյան