«Ոչխա՛ր, հեռացի՛ր», «Քոչարյան, մարդասպա՛ն». ակցիա՝ ՍԴ-ի դիմաց (տեսանյութ)

«Ոչխա՛ր, հեռացի՛ր», «Քոչարյան, մարդասպա՛ն». ակցիա՝ ՍԴ-ի դիմաց (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դիմաց այս պահին լարված վիճակ է: Այստեղ են հավաքվել իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանին ու իշխանությանը սատարող մի խումբ անձինք և Նարեկ Մալյանն ու Քոչարյանի աջակիցները: Նրանց արանքում ոստիկանական պատն է, որ հանկարծ «իրար չուտեն», քանզի ամեն վայրկյան դրա վտանգը կա: Իշխանական ակտիվիստներից երկու տարեց տղամարդ պատի այս կողմից պարբերաբար վանկարկում են՝ Քոչարյա՛ն, մարդասպա՛ն, ինչն էլ գրգռում է Քոչարյանի աջակիցներին, որենք տեղից վեր են թռչում ու սկսում հայհոյել Քոչարյանին մարդասպան անվանողներին՝ նրանց անվանելով ոջլոտ և անլվա: Իսկ մի քանիսն էլ, ի պատասխան «Քոչարյան մարդասպանի», վանկարկում են՝ ոչխա՛ր, հեռացի՛ր: 

Ոստիկաններին մի կերպ է հաջողվում ամառվա տապին կողմերի թեժացած կրքերը:

Մանրամասն՝ տեսանյութում: