Պետրո Պորոշենկոյի հանդեպ երկրորդ քրեական գործն են հարուցել

Պետրո Պորոշենկոյի հանդեպ երկրորդ քրեական գործն են հարուցել

Ուկրաինայի հակակոռուպցիոն դատախազությունը գործ է հարուցել այդ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդեպ, ստուգելու համար թե որքանո՞վ է եղել օրինական «Ցենտրէներգո»-ում պաշտոնների նշանակման հետ կապված նրա գործողությունները։ Մինչդատական քննության ընթացքում գործում կներգրավեն նաեւ նշված ձեռնարկության, ինչպես նաեւ Ուկրաինայի պետական գույքի կառավարման հիմնադրամի պաշտոնյաներ նույնպես։ Կա կասկած, որ տեղի է ունեցել միջոցների վատնում կամ հափշտակում։

Բացի Պորոշենկոյից, ըստ հայտարարության, որը տարածվել է հակակոռուպցիոն դատախազության կողմից, հետաքննություն կիրականացվի նաեւ Ռադայի պատգամավոր Իգոր Կոնոնենկոյի հանդեպ։