Դիբալան կարող է հեռանալ «Յուվենտուսից»

Դիբալան կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ ակումբից։ Նրանով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն եւ «ՄՅՈՒ»-ն։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ Անգլիական ակումբը սպասում է, մինչեւ պարզ դառնան Պոլ Պոգբայի եւ Ռոմելու Լուկակուի տեղափոխումների հետ կապված հարցերը, որպեսզի իր առաջարկը ներկայացնի Դիբալայի տրանսֆերի հետ։ Ֆրանսիացիներն էլ ցանկանում են գնել քսանհինգամյա արգենտինացուն, եթե Նեյմարը հեռանա այլ ակումբ։ Անգլիական եւս երկու ակումբ՝ «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր սիթին», որոնք նույնպես հետաքրքրված էին Դիբալայով, հետ են քաշվել։