Երկաթուղային վթար է տեղի ունեցել Վրաստանում

Երկաթուղային վթար է տեղի ունեցել Վրաստանում

Վրաստանում երկաթուղային վթար է տեղի ունեցել։ Քութայիսիից Բաթումի մեկնող գնացքը դուրս է եկել ռելսերից եւ շրջվել։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել Քութայիսիի կայարանից 150 մետր հեռավորության վրա։ Ուղեւորները տարհանվել են։ Ոստիկանությունը սկսել է քննություն՝ դեպքի մանրամասները եւ պատճառները պարզելու համար։ Բարեբախտաբար տուժածներ չկան։