Զոհվել է Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Ազատ Ալոյանը

Զոհվել է Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Ազատ Ալոյանը

Կյոկուշին կարատեյի Հայաստանի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Ցավով տեղեկացանք, որ մեր զուսպ ու համեստ, միևնույն ժամանակ քաջ ու մաքառող Ազատը՝ մեր ֆեդերացիայի լավագույն մարզիկներից Ազատ Ալոյանը, ով Եվրոպայի, Կովկասի և Հայաստանի բազմակի մրցանակակիր էր, այլևս անմահացավ:
Անունն անգամ խոսուն կերպով վկայում է, որ նենգ թշնամու դեմ մղվող պայքարում մեր հերոսը զոհվեց՝ հանուն մեր հայրենիքի ազատության ու անառիկության:
Հպարտ ենք, որ մինչ անմահանալդ բազմիցս հասցրել ես ցույց տալ բորենի թշնամուն, որ հայի համեստ արտաքինի տակ առյուծն է ապրում՝ հզոր բազկով, անկոտրում կամքով ու զորեղ ոգով:
 Վշտակցում ենք մեր Ազատի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին:
‼️Տեղեկացնում ենք, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր հետևյալ հասցեում՝ Այնթափի 17 փողոց, տուն 18:
Աստված հոգիդ լուսավորի, մեր քա՛ջ մարտիկ...»