Ալավերդիում ո՞ւժ կկիրառեն

Ալավերդիում ո՞ւժ կկիրառեն

Ալավերդիում լարված իրավիճակ է։ Երրորդ օրը չի դադարում տեղացիների անհնազանդության ակցիան։ ժողովուրդը փակել է երկաթգծի ճանապարհը եւ պահանջում է գործարանի վերագործարկում։Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հորդորը տուն գնալ, այսօրվա հանդիպումը Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ օգուտ չտվեցին։

Աղբյուրը«Հարավ կովկասյան երկաթուղի»փբը-ում հայտնում է, որ ռուսական կողմը պահանջում է ՀՀ իշխանություններից ուժ կիրառել եւ բացել Վրաստան տանող ճանապարհը։ Ըստ որոշ գնահատականների, ընկերությունը երկաթուղու փակ լինելու հետեւանքով օրական 2 մլն դոլարի վնաս է կրում։

Ալավերդիում խոսակցություններ են տարածվում, որ ակցիան հրահրողների հետեւում ձուլարանի նախկին սեփականատեր, Վալեքս գրուպ ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանն է, որն ամեն գնով փորձում է հետ վերադարձնել գործարանը եւ ՎՏԲ-ին նորանոր առաջարկներ է անում։ Սյուզան Սիմոնյան