Արցախի ճաշը ուզում է, որ Աբխազիայում էլ եփվի․․․

Արցախի ճաշը ուզում է, որ Աբխազիայում էլ եփվի․․․

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց, Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Աբխազիային։ Բա ո՞նց անի, որ Վրաստանին հուշի, որ Աբխազիայի հետ էլ Վրաստանը կարող է վարվել այնպես, ինչպես ինքը վարվեց Արցախի հետ։

Ուղիղ եթերում հայտարարեց․  «Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը»։ Թե ով է այդ մենքը, երևի նկատի ունի ՔՊ թիմը։ Ահա թե ինչ է ասում․ 

«Մենք լիովին և միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը և պետականությունը։ Մինչև 2019 թվականը և դրանից հետո ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկության ընթացքում արձանագրվել են տեսանելի և կոնկրետ տարաձայնություններ, որոնց վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչները»։  

Աբխազիայի տարբեր քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ նրան պատասխանել են ըստ արժանվույն։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ևս անդրադարձել է դրան։ Պետության ղեկավարի կայքում անդրադարձ է կատարվել․

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, ովքեր Փաշինյանի քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտահոսքի ողբերգությանը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումն էր»։ Ասլան Բժանիան միաժամանակ կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվել վրացամետ քաղաքականությունից և սկսել հաշվի առնել միջազգային ասպարեզում իրերի փաստացի վիճակը։ 

Փաշինյանին թվում է՝  եթե Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ու անցել կոնկրետ գործողությունների, նմանատիպ ճաշ կարող է եփել նաև Աբխազիայում, ինչու չէ՝ դրանով սիրաշահելով Վրաստանի իշխանությանը։ Չգիտես ինչու՝ Վրաստանը լարս է անում Փաշինյանին։ Մտածե՞լ է պատճառի մասին։ Ընդունե՞լ է, որ ոչ մի փոքր պետություն  մեծ գետով չի թռնում։ Եթե փորձում է, հայտնվում է իր վիճակում։