Վինիսուս Ժունիորը համաձայն չէ «Ռեալի» առաջարկած պայմանների հետ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացող Վինիսուս Ժունիորը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։ Համաձայն հաղորդման, ակումբի ղեկավարության եւ մարզիկի գործակալների միջեւ կայացել է հանդիպում։ Ակումբն առաջարկել է նոր պայմանագիր կնքել՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի դիմաց, սակայն Վինիսիուսը մերժել է առաջարկը։
Բանակցությունները շարունակվում են։ Նշենք, որ «Ռեալի» եւ մարզիկի միջեւ եղած ներկայիս պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 27 թվականի հունիսի 30-ին։
Կարծիքներ