Նոր նշանակումներ Ղազախստանում

Նոր նշանակումներ Ղազախստանում

Ղազախստանում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում է Arnapress.kz-ն, վկայակոչելով պաշտոնական տեղեկատվությունը՝ նշանակումների վերաբերյալ։ Այսպես, Բախիտժան Սագինթաեւը նշանակվել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Միաժամանակ նաեւ Քարիմ Մասիմովը նշանակվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ։ Նշենք, որ այս նշանակումը գտնվում է Սենատի անվերապահ իրավասության տիրույթում եւ Սենատը, որը նախագահում է Դարիգա Նազարբաեւան, հավանություն է տվել նախագահ Տոկաեւի՝ Մասիմովին այդ պաշտոնում նշանակելու առաջարկին։ Նշանակվել է նաեւ մայրաքաղաք Նուր-Սուլթանի նոր քաղաքապետ։ Վերջինս Ալթայ Կուլգինովն է։ Նա կհաջորդի Բախիթ Սուլթանովին, որ պաշտոնավորում էր որպես քաղաքապետ /հաքիմ/ անցյալ տարվանից։