Դրամական խրախուսումներ դրսում աշխատող հավաքարարներին եւ բանվորին. կայացավ տարվերջյա ավագանու նիստ

Դրամական խրախուսումներ դրսում աշխատող հավաքարարներին եւ բանվորին. կայացավ տարվերջյա ավագանու նիստ

 Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցավ տարեվերջյան ավագանու նիստը: Օրակարգի հարցերն էին՝ տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչափերի, համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների եւ համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու՝ գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ծառայությունների դիմաց գանձվող վճարի դրույքաչափ, և վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեք սահմանելու, համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու, գումարը հետ վերադարձնելու մասին, եւ Հրազդան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին:

Անփոփոխ մնաց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների եւ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակները և պաշտոնական դրույքաչափերը: Ըստ համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի՝ Հրազդանի քաղաքապետը ունի 1 տեղակալ, 3 խորհրդական, 3 օգնական: Կրճատվել է 1 խորհրդականի հաստիքը: Համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի աշխատավարձը մնաց նույնը՝ 400 հազար դրամ: Փոխարենը քաղաքապետը ավագանուն ներկայացրեց պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ տալ՝ քաղաքը աղբից մաքրող եւ ողջ ձմռանը դրսում աշխատող հավաքարարներին եւ բանվորին:

Սեւակ Միքայելյանն ասաց, որ կվերանայեն 2019թ.-ի բյուջեն եւ չի բացառվում, որ բարձրացվի նրանց աշխատավարձերը: «Հրազդան համայնքի բյուջեն կազմում է 1մլրդ. 189մլն. 499 հազար 900դրամ, որից վարչական մասը կազմում է 1մլրդ. 238 մլն.999 հազար դրամ, բյուջեյի պահուստային ֆոնդը 3մլն 866 հազար դրամ է: Պլանային գումարները նախտեսված են 2014-15թթ. եկած պարտքերը փակելու համար: Այդ գումարները վերջնական չեն, ունենք 11 աշխատանքային օր, հնարավոր է հավաքվող հարկային եկամուտների միջոցով եւս պարտքեր փակել»,-ասաց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Արեւիկ Եփրեմյանը եւ նշեց, որ այս տարին եւս պարտքով կփակեն: