Ովքե՞ր են Հայաստանում մահացել կորոնավիրուսից

Ովքե՞ր են Հայաստանում մահացել կորոնավիրուսից

2020 թ. մարտի 26-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով մահացության առաջին դեպքը։ Անցած մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 4149 մահ։ Կորոնավիրուսից կամ դրա հետևանքով ուղեկցող հիվանդություններից բավական հայտնի քաղաքական, հասարակական դեմքեր, մշակութային գործիչներ և այլ հայտնի դեմքեր են մահացել։«Հրապարակը» ամփոփել է այդ մարդկանց ցանկը։   

Ֆրանսիայի հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյան,

 հայտնի հայ ֆիզիկոս Միշիկ Ղազարյան,համաճարակաբան, իմունաբան Արփիկ Հասրաթյան,   սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյան,

ՀՀ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյան, նրա նախկին տեղակալ Սամվել Գալստյան, 

ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյան,

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան,

«Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյան,

Հրապարակախոս Լևոն Սարգսյան, պատմաբան Արտակ Մովսիսյան, հոգեբան Սամվել Խուդոյան, պրոֆեսոր Սեմյոն Նիգյան, Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյան, դերասան Վասիլ Սարգսյան, մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյան,

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյան։