Ավտոճանապարհին 200 հազար դոլարի թղթադրամներ են թափվել

Ավտոճանապարհին 200 հազար դոլարի թղթադրամներ են թափվել

ԱՄՆ-ում, Ջորջիա նահանգի Դանվուդի ավտոճանապարհին 200 հազար դոլարի թղթադրամներ են թափվել գանձապետական մեքենայից։ Այս մասին հայտնում է WSB-TV-ն։ Ականատեսների խոսքերի համաձայն, զրահապատ մեքենայի հետնամասի դռները բացվել են եւ ճանապարհի վրա լցվել են տարբեր դրամանիշերի դոլարի թղթադրամները։ Ճանապարհին երթեւեկությունը կանգ է առել եւ մյուս մեքենաների վարորդներն ու ուղեւորները սկսել են հավաքել թափված փողը։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ մարդիկ սկսել են ուշքի գալ կատարվածից եւ հետ են վերադարձնում թափված գումարները։