ԱՄՆ դեսպանատան վիզա ստանալու դիմաց հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլար

ԱՄՆ դեսպանատան վիզա ստանալու դիմաց հափշտակել է 30 հազար ԱՄՆ դոլար

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Նելլի Ափոյանի՝ հափշտակության գործը։

Ըստ մեղադրանքի, նա, հանդես գալով «Լինկ Ավիա» ՓԲԸ անունից, 2017թ. սեպտեմբերի 11-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ ընկերության կողմից Վարթուկ Մալեքյանի և Դարվիշի Ղարիբյանի համար ԱՄՆ վիզա ստանալուն աջակցելու նպատակով՝ որպես դեպոզիտ գումար պահանջել և մաս-մաս ստացել է 14.400.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար՝ պայմանավորվելով վերջիններիս ԱՄՆ-ից ետ վերադառնալու երաշխիքը, իսկ դեսպանատան կողմից վիզա չտրամադրելու դեպքում նշված գումարը ենթակա է վերադարձման, սակայն նրանք 2017թ. նոյեմբերի 30-ին մերժվել են դեսպանատան կողմից, իսկ Նելլի Ափոյանը իրեն տրված 30.000 ԱՄՆ դոլարը հափշտակե լ է։