Լևոն Բարսեղյանը որոնում է Երևանի ոստիկանապետին

Լևոն Բարսեղյանը որոնում է Երևանի ոստիկանապետին

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կեսկատակ-կեսլուրջ գրառում է արել.

Ուշադրություն, որոնում ենք !!! Սարգիս Մարտիրոսյանը 2016 թ. հուլիսի 17-ին զբաղեցրել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը, ապա նշանակվել է Երեւանի ոստիկանապետ: Այս մարդուն իմ հայցով՝ ընդդեմ Ոստիկանության, դատարանը որպես վկա է ներգրավել ու դատակոչել է դատարան: Խոսքը այն ապօրինության մասին է, երբ Սասնա Ծռերի զինված ապստամբության առաջին օրը, առանց հիմքերի (իբր զենք-զինամթերք պահելու եւ տեղափոխելու հավաստի տեղեկությունենրի հիման վրա) եւ բերման ենթարկելու օրենքով սահմանված ընթացակարգերի խախտումներով ինձ բռնեցին Ագարակ գյուղից, տարան Գյումրի, նախ իր՝ վարչության պետի աշխատասենյակ՝ «զրուցելու»:

Հիմա ոստիկանությունից 11 հոգի վկա է ներգրավվել, իսկ այս մարդու մասին ոստիկանությունն ասում է, թե Հայաստանում չի գտնվում: Օսիպյանի սերժաբարո Ոստիկանությանը, իհարկե, չեմ վստահում (չբացառելով, որ այնտեղ բազմաթիվ բարեխիղճ ծառայողներ կան) ինքնուրույն եմ որոնում վկային, ուզում եմ իմանալ գտնվելու վայրը, դատարանին ասեմ՝ ԴԱՀԿ-ով գնա բերի նիստի: Այսպիսով խնդրում եմ, ով տեղյակ է Սարգսի Ասպուրակի Մարտիրոսյանի գտնվելու վայրի մասին, խնդրում եմ տեղեկացնել ինձ: Ծննդով Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղից է, ընտրողների ռեգիստրով հաշվառման հասցեն է. Գյումրի, Սավոյան փ., 11/4՝ հեռուստաաշտարակին հարող փողոցն է:

Տարածեք ֆեյսբուքի լայնք ու երկայնքով, խնդրում եմ: