Պատասխան Ֆուադ Ախունդովին

Պատասխան Ֆուադ Ախունդովին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ֆուադ Ախունդովը դժգոհել է, որ վարչապետ Փաշինյանը Նովրուզի տոնի առթիվ չի շնորհավորել Հայաստանում ապրող  ադրբեջանցիներին, թեեւ հանդես է գալիս ժողովուրդների միջեւ երկխոսության եւ խաղաղության հաստատման օգտին:

Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է երկրում ավելի քան երեսուն հազար հայ բնակչության մասին, որոնք, իբր, որեւէ խտրականության չեն ենթարկվում եւ չեն թաքցնում իրենց ազգային ինքնությունը:

Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը Սուրբ ծննդյան եւ զատկական տոներին շնորհավորում է միայն Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա, այսինքն՝ ռուսական համայնքին: Ֆուադ Ախունդովն, այսպիսով, ճիշտ կաներ, որ Հայաստանի վարչապետին քննադատելու փոխարեն իր երկրի նախագահին խորհուրդ տար առաջիկա զատկական տոների առթիվ հատուկ շնորհավորական ուղերձ հղել Ադրբեջանում բնակվող հայերին: Միայն դրանից հետո նա իրավունք կունենար խոսել Հայաստանում միայնակ ադրբեջանցիների խնդիրների թեմայով: