Հայտնի է ԲԴԽ անդամի նոր թեկնածուն

Հայտնի է ԲԴԽ անդամի նոր թեկնածուն

«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Այս մասին այսօր հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

1988-1993 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։

1993-1996 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 42 գիտական աշխատությունների հեղինակ։

1999 թ. - մասնակցել է ԱՄՆ Բերկլիի համալսարանի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին:

2000 թ. - սովորել է Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) Սամանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում։

2001 թ. - եղել է Քեմբրիջի համալսարանի հրավիրված հետազոտող։
Աշխատանքային գործունեություն    
Խմբագրել

1996-2006 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, դոցենտ։

1998-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության գործադիր տնօրեն։

1999-2003 թթ. - ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ։

2001-2015 թթ. - Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ։

2004-2008 թթ. - Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային եվրոպական կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անդամ։

2006-2015 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ։

2008-2015 թթ. - Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության փոխնախագահ։

2015 թ. ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։ Անկուսակցական է։