Սահակաշվիլին հեռանում է

Սահակաշվիլին հեռանում է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է թողնել վրացական ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավարի պաշտոնը, քանի որ գործնականում չունի տեղում կուսակցական ղեկավարություն իրականացնելու։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ «Կուսակցությունում անհրաժեշտ է իրականացնել մշտական թարմացում, ուստիեւ հիմա պետք է, որ նոր մարդիկ լինեն կուսակցական ղեկավար պաշտոններում, եւ ստեղծեն նոր սկզբունքներ կուսակցության կառավարման գործում։

Բացի այդ, Իվանիշվիլին ամեն բան անում է, որպեսզի թույլ չտա իմ մուտքը Վրաստան եւ մեր կուսակցության մի շարք լիդերներ էլ գտնվում են բանտում։ Այս ամենը բարդացնում է մեր կազմակերպության աշխատանքը։ Ուստիեւ անհրաժեշտ է, որ «Ազգային միասնական շարժումը» ունենա նոր ղեկավար»,- ասել է Սահակաշվիլին, հավելելով, որ որպես նոր կուսակցապետ ինքը տեսնում է Գրիգոլ Վաշաձեին։