Իմ շրջապատում մեծամասնությունը կողմ է հրաժարականի պահանջին. ՈւԽ նախագահ

Իմ շրջապատում մեծամասնությունը կողմ է հրաժարականի պահանջին. ՈւԽ նախագահ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները քիչ առաջ գտնվում էին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց։

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ուսխորհուրդում քննարկում է ծավալվել և  2 ժամից իրենք հանդես են գալու պաշտոնական հայտարարությամբ։ 

«Որևէ մեկը թող չմտածի, որ գործադուլի կամ դասադուլի համար կարող են իրենց այստեղ ճնշումների ենթարկել։ Դա բոլորիդ իրավունքն է, դուք ազատ եք։ Եթե դուք ձեր ազատ կարծիքը արտահայտելու համար ճնշումների ենթարկվեք, մենք ձեր կողքին կանգնած ենք։ Ինչքան որ ես շփվել եմ, իմ շրջանակներում մեծամասնությունը ԿԳՄՍ նախարարի գործունեությունից դժգոհ է։ Իմ շրջապատում, համենայն դեպս, մեծամասնությունը կողմ է հրաժարականի պահանջին։ Իմ շրջապատում եմ ասում, կարող է և մեծամասնություն չլինել»,- նշեց Ափոյանը։