Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 2-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 2-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 2-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 953 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 830 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 մարդ։ Կարանտինի տակ գտնվում է 3828 մարդ։

Հուլիսի վեցի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 11,5 միլիոնը։ Մահացածների ընդհանուր թիվը մոտ 540 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 6,5 միլիոն։ Վարակակիրների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է /մոտ 3 միլիոն վարակակիր/․ ապա գալիս են Բրազիլիան /ավելի քան 1,6 միլիոն վարակակիր/ եւ Հնդկաստանը /մոտ 700 հազար վարակակիր/։ Ռուսաստանը արդեն չորրորդ տեղում է, իսկ հնգյակը եզրափակում է Պերուն։